Ինչո՞ւ է հակառակորդը ծանր հրետանի օգտագործում (տեսանյութ)
ВИДЕОՊաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ իրավիճակը պետք է գնահատել որպես ռազմական, ու կատարվող իրադարձությունները արդեն հրադադարի խախտում չեն:
«Պետք է հասկանալ, որ հակառակորդը զրահամեքենաներ է ներգրավում ոչ թե մեկ -երկու զինվոր սպանելու, այլ ավելի լուրջ նպատակների հասնելու համար: Եվ ամեն անգամ դա նրան չի հաջողվում: Սպանելով մեկ-երկու զինվորի՝ նա այնուամենայնիվ ձախողում է ավելի խոշոր նպատակները ու դրա համար էլ ավելացնում է տրամաչափը»,- ասաց խոսնակը:
Հովհաննիսյանը հիշեցրեց նաև, որ անցած տարիներին հակառակորդը բազմիցս ձգտել է զավթել հենակետեր, միշտ պատասխան է ստացել ու հետ մղվել:
Լիլիթ Լալայան
Պատասխանի մանրամասները՝ տեսանյութում.
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



