Ինչո՞ւ է հակառակորդը ծանր հրետանի օգտագործում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՊաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ իրավիճակը պետք է գնահատել որպես ռազմական, ու կատարվող իրադարձությունները արդեն հրադադարի խախտում չեն:
«Պետք է հասկանալ, որ հակառակորդը զրահամեքենաներ է ներգրավում ոչ թե մեկ -երկու զինվոր սպանելու, այլ ավելի լուրջ նպատակների հասնելու համար: Եվ ամեն անգամ դա նրան չի հաջողվում: Սպանելով մեկ-երկու զինվորի՝ նա այնուամենայնիվ ձախողում է ավելի խոշոր նպատակները ու դրա համար էլ ավելացնում է տրամաչափը»,- ասաց խոսնակը:
Հովհաննիսյանը հիշեցրեց նաև, որ անցած տարիներին հակառակորդը բազմիցս ձգտել է զավթել հենակետեր, միշտ պատասխան է ստացել ու հետ մղվել:
Լիլիթ Լալայան
Պատասխանի մանրամասները՝ տեսանյութում.
1
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
2
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
3
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
4
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...
5
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ



