Թշնամու կրակոցից բռնկված հրդեհից Երասխ գյուղում այրվել է մոտ 8000 հակ անասնակեր
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 15-ին, ժամը 14։13-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին, ժամը 07։57-ին։
Նշենք, որ երեկ՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



