Թշնամու կրակոցից բռնկված հրդեհից Երասխ գյուղում այրվել է մոտ 8000 հակ անասնակեր
SOCIETYՀոկտեմբերի 15-ին, ժամը 14։13-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին, ժամը 07։57-ին։
Նշենք, որ երեկ՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



