Սերովի վիճակը վատացել է․ երգչի մոտ շնչառական անբավարարություն է առաջացել
ОБЩЕСТВОՎատացել է Ալեքսանդր Սերովի առողջական վիճակը, որը գտնվում է հիվանդանոցում եւ բուժում է ստանում կորոնավիրուսի դեմ, հայտնում է Telegram-յան 112 ալիքը։
StarHit-ը հայտնում է, որ արտիստը ծանր վիճակով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ախտահարված է թոքերի 50-75 տոկոսը։
Բացի այդ՝ Սերովի մոտ շնչառական անբավարարություն է առաջ եկել։ Դրա հետեւանքով ցանկացած, նույնիսկ նվազագույն ակտիվությունը նրա մոտ շնչահեղձություն է առաջացնում։
COVID-19-ի ընթացքն Ալեքսանդր Նիկոլաեւիչի մոտ բարդանում է ուղեկցող հիվանդության՝ շաքարային դիաբետի հետեւանքով։ Այդ ֆոնին սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առաջացման վտանգ կա։
Բժիշկները երգչին բուժում են հորմոնալ դեղամիջոցներով եւ հակաբիոտիկներով։ Նա գիտակից վիճակում է։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



