Սերովի վիճակը վատացել է․ երգչի մոտ շնչառական անբավարարություն է առաջացել
SOCIETYՎատացել է Ալեքսանդր Սերովի առողջական վիճակը, որը գտնվում է հիվանդանոցում եւ բուժում է ստանում կորոնավիրուսի դեմ, հայտնում է Telegram-յան 112 ալիքը։
StarHit-ը հայտնում է, որ արտիստը ծանր վիճակով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ախտահարված է թոքերի 50-75 տոկոսը։
Բացի այդ՝ Սերովի մոտ շնչառական անբավարարություն է առաջ եկել։ Դրա հետեւանքով ցանկացած, նույնիսկ նվազագույն ակտիվությունը նրա մոտ շնչահեղձություն է առաջացնում։
COVID-19-ի ընթացքն Ալեքսանդր Նիկոլաեւիչի մոտ բարդանում է ուղեկցող հիվանդության՝ շաքարային դիաբետի հետեւանքով։ Այդ ֆոնին սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առաջացման վտանգ կա։
Բժիշկները երգչին բուժում են հորմոնալ դեղամիջոցներով եւ հակաբիոտիկներով։ Նա գիտակից վիճակում է։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



