Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
ОБЩЕСТВОԱրցախի պաշտպանության բանակի ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական ոստիկանության ավտոմեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված լուրը, համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, ապատեղեկատվություն է։ Այն նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



