Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
SOCIETYԱրցախի պաշտպանության բանակի ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական ոստիկանության ավտոմեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված լուրը, համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, ապատեղեկատվություն է։ Այն նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



