«Շուտով ապտակ կստանան». Այաթոլլահ Խամենեին սպառնացել է Ադրբեջանին
МЕЖДУНАРОДНОЕԻրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, տեսաուղերձով դիմելով ռազմական ինստիտուտի շրջանավարտներին, ասել է, որ երկիրը կոշտ կարձագանքի տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությանը, հաղորդում է IRNA-ն:
«Մեր տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան օտար բանակներին ներկա գտնվել կամ միջամտել իրենց գործերին: Իրենց անվտանգությունն ապահովելու հարցում նրանց ապավինելը պատրանք է: Իսկ նրանք, ովքեր տառապում են այս պատրանքով, շուտով ապտակ կստանան, քանի որ այլ երկրների անուղղակի կամ անմիջական միջամտությունն աղետալի հետևանք կունենա»,- ասել է Խամենեին:
Նա նաեւ հավելել է, որ Իրանի հարեւանների բանակները կարող են ապահովել իրենց անվտանգությունը տարածաշրջանում, իսկ արտաքին ուժերի ռազմական ներկայությունը որակել է որպես «անհամաձայնության աղբյուր»:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



