«Շուտով ապտակ կստանան». Այաթոլլահ Խամենեին սպառնացել է Ադրբեջանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, տեսաուղերձով դիմելով ռազմական ինստիտուտի շրջանավարտներին, ասել է, որ երկիրը կոշտ կարձագանքի տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությանը, հաղորդում է IRNA-ն:
«Մեր տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան օտար բանակներին ներկա գտնվել կամ միջամտել իրենց գործերին: Իրենց անվտանգությունն ապահովելու հարցում նրանց ապավինելը պատրանք է: Իսկ նրանք, ովքեր տառապում են այս պատրանքով, շուտով ապտակ կստանան, քանի որ այլ երկրների անուղղակի կամ անմիջական միջամտությունն աղետալի հետևանք կունենա»,- ասել է Խամենեին:
Նա նաեւ հավելել է, որ Իրանի հարեւանների բանակները կարող են ապահովել իրենց անվտանգությունը տարածաշրջանում, իսկ արտաքին ուժերի ռազմական ներկայությունը որակել է որպես «անհամաձայնության աղբյուր»:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



