ԱՀԿ-ում Sputnik V-ի ճանաչման համար բոլոր խոչընդոտները վերացված են. ՌԴ առողջապահության նախարար
ОБЩЕСТВОՌուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից (ԱՀԿ) Sputnik V պատվաստանյութի ճանաչման ճանապարհին բոլոր խոչընդոտները հանվել են՝ տեղեկացնում է РБК-ն:
Նա հայտնել է, որ պատվաստանյութի գրանցման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին լսելի է:
«Ընկերությունը, որն զբաղվում է ԱՀԿ հարթակում պատվաստանյութի գրանցմամբ, պետք է ստորագրի և տրամադրի լրացուցիչ փաստաթղթեր: Այս ամենը վարչական ընթացակարգ է»,- ասել է Մուրաշկոն:
Այժմ Ռուսաստանում COVID-19-ի դեմ 5 պատվաստանյութ է գրանցված, որոնցից առաջինը Sputnik V-ն է: Այն հաստատվել է աշխարհի 70 երկրում:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Устроили клоунаду чтобы удержаться у власти
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



