ԱՀԿ-ում Sputnik V-ի ճանաչման համար բոլոր խոչընդոտները վերացված են. ՌԴ առողջապահության նախարար
SOCIETYՌուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից (ԱՀԿ) Sputnik V պատվաստանյութի ճանաչման ճանապարհին բոլոր խոչընդոտները հանվել են՝ տեղեկացնում է РБК-ն:
Նա հայտնել է, որ պատվաստանյութի գրանցման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին լսելի է:
«Ընկերությունը, որն զբաղվում է ԱՀԿ հարթակում պատվաստանյութի գրանցմամբ, պետք է ստորագրի և տրամադրի լրացուցիչ փաստաթղթեր: Այս ամենը վարչական ընթացակարգ է»,- ասել է Մուրաշկոն:
Այժմ Ռուսաստանում COVID-19-ի դեմ 5 պատվաստանյութ է գրանցված, որոնցից առաջինը Sputnik V-ն է: Այն հաստատվել է աշխարհի 70 երկրում:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



