54 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցում է
ОБЩЕСТВОԱյսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Higer մակնիշի թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հեթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոբուսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը և սպասարկում է Ավան Առինջ-Արարատի մարզի Նորաբաց գյուղ երթուղին:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



