54 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցում է
SOCIETYԱյսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Higer մակնիշի թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հեթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոբուսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը և սպասարկում է Ավան Առինջ-Արարատի մարզի Նորաբաց գյուղ երթուղին:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



