Վիլսոն Ստեփանյանը պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով
ОБЩЕСТВОՀայաստանի երրորդ Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայազգի օդաչու Նելսոն Ստեփանյանի որդին՝ Վիլսոն Նելսոնի Ստեփանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ԶՈւ «Նելսոն Ստեփանյան» մեդալով։ Պարգևը Վիլսոն Ստեփանյանի դստերը՝ Վիկտորյա Վիլսոնի Ստեփանյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ գեներալ-մայոր Արմեն Լալայանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ օդաչու Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է, գվարդիայի փոխգնդապետ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ նրա անունը դաջվել է որպես «բալթյան արծիվ»:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



