Վիլսոն Ստեփանյանը պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով
SOCIETYՀայաստանի երրորդ Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայազգի օդաչու Նելսոն Ստեփանյանի որդին՝ Վիլսոն Նելսոնի Ստեփանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ԶՈւ «Նելսոն Ստեփանյան» մեդալով։ Պարգևը Վիլսոն Ստեփանյանի դստերը՝ Վիկտորյա Վիլսոնի Ստեփանյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ գեներալ-մայոր Արմեն Լալայանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ օդաչու Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է, գվարդիայի փոխգնդապետ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ նրա անունը դաջվել է որպես «բալթյան արծիվ»:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



