Դավիթ Տոնոյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պատրաստ է, կբողոքարկվեն այլ որոշումներ ևս. փաստաբան
ПОЛИТИКАԴավիթ Տոնոյանի կալանավորման որոշման դեմ բողոքը արդեն իսկ պատրաստ է, հնարավոր է, որ հենց այսօր է մուտքագրվի դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Այլ որոշումներ ևս կան, որոնք բողոքարկվելու են պարտադիր կարգով, մեր մնացած քայլերի մասին այս պահին բացահայտում չեմ ցանկանում կատարել»,- ասաց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք` Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



