Դավիթ Տոնոյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պատրաստ է, կբողոքարկվեն այլ որոշումներ ևս. փաստաբան
ՔԱՂԱՔԱԿԱՆԴավիթ Տոնոյանի կալանավորման որոշման դեմ բողոքը արդեն իսկ պատրաստ է, հնարավոր է, որ հենց այսօր է մուտքագրվի դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Այլ որոշումներ ևս կան, որոնք բողոքարկվելու են պարտադիր կարգով, մեր մնացած քայլերի մասին այս պահին բացահայտում չեմ ցանկանում կատարել»,- ասաց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք` Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



