Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան այցելել է Եռաբլուր պանթեոն
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը 7.30-ի սահմաններում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է դրել նահատակված զինծառայողների շիրիմներին:
Առանձին Եռաբլուրէ այցելել նաեւ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։
Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



