Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան այցելել է Եռաբլուր պանթեոն
POLITICSՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը 7.30-ի սահմաններում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է դրել նահատակված զինծառայողների շիրիմներին:
Առանձին Եռաբլուրէ այցելել նաեւ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։
Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



