Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է աքսորել Մառա Բաղդասարյանին
ОБЩЕСТВОԼիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որում, ի թիվս այլ բաների, քննարկվել է աքսորի պրակտիկայի վերսկսման հարցը, ասել է, որ շարունակում է աքսորը համարել արդյունավետ պատիժ՝ նշելով որ խոսքը օրենսդրության հումանիտարացման մասին է:
«Դա պետք է անել։ Աքսորը ծանր պատիժ է: Հիշում եք Մառա Բաղդասարյանին։ Նա խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և չէր արձագանքել տուգանքներին։ Ահա Մոսկվայից աքսորելը գործուն պատիժ կլիներ... Գնա այլ տարածաշրջան, ուզո՞ւմ ես` պալատում ապրիր...», - ասել է Ժիրինովսկին` ի պատասխան այս հարցում նախագահի փաստարկների վերաբերյալ հարցին:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահն այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել Պետդումայի ընտրություններում հաղթած կուսակցությունների ղեկավարների հետ։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



