Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է աքսորել Մառա Բաղդասարյանին
SOCIETYԼիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որում, ի թիվս այլ բաների, քննարկվել է աքսորի պրակտիկայի վերսկսման հարցը, ասել է, որ շարունակում է աքսորը համարել արդյունավետ պատիժ՝ նշելով որ խոսքը օրենսդրության հումանիտարացման մասին է:
«Դա պետք է անել։ Աքսորը ծանր պատիժ է: Հիշում եք Մառա Բաղդասարյանին։ Նա խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և չէր արձագանքել տուգանքներին։ Ահա Մոսկվայից աքսորելը գործուն պատիժ կլիներ... Գնա այլ տարածաշրջան, ուզո՞ւմ ես` պալատում ապրիր...», - ասել է Ժիրինովսկին` ի պատասխան այս հարցում նախագահի փաստարկների վերաբերյալ հարցին:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահն այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել Պետդումայի ընտրություններում հաղթած կուսակցությունների ղեկավարների հետ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



