Մոտենալով հայկական դիրքին՝ ադրբեջանցին ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում տեղի ունեցածից
ОБЩЕСТВОArmDaily.am-ը գրում է. Մամուլում երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում մայիսի 12-ից հետո Հայաստանի սահմաններ ներխուժած և անօրինական այնտեղ հաստատված ադրբեջանական դիրքում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած ադրբեջանցին եղել է ժամկետային զինծառայող։
Վերջինս հեռացել է ադրբեջանական դիրքից ու մոտենալով հայկական դիրքին, սակայն չանցնելով պայմանական որոշված սահմանը՝ ավտոմատով կրակել է իր գլխին։ Կրակոցի ձայնը լսելով՝ նրա կողմն են շտապել ադրբեջանցի զինծառայողները։
Մեզ տեղեկացրին, որ այդ միջադեպից հետո ադրբեջանցի զինվորականների թվի փոփոխություն կամ այլ անհանգիստ տեղաշարժ չի նկատվել։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



