Մոտենալով հայկական դիրքին՝ ադրբեջանցին ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում տեղի ունեցածից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmDaily.am-ը գրում է. Մամուլում երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում մայիսի 12-ից հետո Հայաստանի սահմաններ ներխուժած և անօրինական այնտեղ հաստատված ադրբեջանական դիրքում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած ադրբեջանցին եղել է ժամկետային զինծառայող։
Վերջինս հեռացել է ադրբեջանական դիրքից ու մոտենալով հայկական դիրքին, սակայն չանցնելով պայմանական որոշված սահմանը՝ ավտոմատով կրակել է իր գլխին։ Կրակոցի ձայնը լսելով՝ նրա կողմն են շտապել ադրբեջանցի զինծառայողները։
Մեզ տեղեկացրին, որ այդ միջադեպից հետո ադրբեջանցի զինվորականների թվի փոփոխություն կամ այլ անհանգիստ տեղաշարժ չի նկատվել։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



