Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը «կարևոր որոշումներ» կընդունվեն
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում, որը կայանալու է անհատական ձևաչափով, հույս ունի «կարևոր որոշումների» ընդունելու։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք շատ ենք կարևորում սեպտեմբերի 29 -ին Սոչիում կայանալիք բանակցությունները Պուտինի հետ: Պատվիրակություններ չեն լինի, մենք կհանդիպենք անհատական ձևաչափով: Մենք կքննարկենք ոչ միայն Իդլիբը, այլև ամբողջ Սիրիայի իրավիճակը, այն, ինչ ունենք և թե ինչպես շարունակել:
Մենք նաև կարևոր որոշումներ կընդունենք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», – ասել է Էրդողանը։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



