Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը «կարևոր որոշումներ» կընդունվեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում, որը կայանալու է անհատական ձևաչափով, հույս ունի «կարևոր որոշումների» ընդունելու։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք շատ ենք կարևորում սեպտեմբերի 29 -ին Սոչիում կայանալիք բանակցությունները Պուտինի հետ: Պատվիրակություններ չեն լինի, մենք կհանդիպենք անհատական ձևաչափով: Մենք կքննարկենք ոչ միայն Իդլիբը, այլև ամբողջ Սիրիայի իրավիճակը, այն, ինչ ունենք և թե ինչպես շարունակել:
Մենք նաև կարևոր որոշումներ կընդունենք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», – ասել է Էրդողանը։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



