Սեուլը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Կորեան չորեքշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Արևելյան ծով (մյուս անվանումը՝ Ճապոնական ծով, խմբ.): Ինչպես փոխանցում է Yonhap լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացրել են Հարավային Կորեայի ԶՈւ շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեից:
Ինչպես փոխանցվում է, ԿԺԴՀ կենտրոնական շրջանից արձակված հրթիռների տեսակը դեռևս պարզ չէ. հարավկորեական և ամերիկյան հետախուզությունների ղեկավարներն ուսումնասիրություններ են անում հավելյալ տեղեկություն ստանալու համար:
«Մեր զինուժը պատրաստակամ է սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ»,- հայտնել են կորեական կոմիտեից:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Փհենյանը հայտնել էր, որ նոր հեռահար թևավոր հրթիռ է արձակել, որը նկարագրվում էր որպես «մեծ նշանակության ռազմավարական զենք»:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



