Սեուլը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան չորեքշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Արևելյան ծով (մյուս անվանումը՝ Ճապոնական ծով, խմբ.): Ինչպես փոխանցում է Yonhap լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացրել են Հարավային Կորեայի ԶՈւ շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեից:
Ինչպես փոխանցվում է, ԿԺԴՀ կենտրոնական շրջանից արձակված հրթիռների տեսակը դեռևս պարզ չէ. հարավկորեական և ամերիկյան հետախուզությունների ղեկավարներն ուսումնասիրություններ են անում հավելյալ տեղեկություն ստանալու համար:
«Մեր զինուժը պատրաստակամ է սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ»,- հայտնել են կորեական կոմիտեից:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Փհենյանը հայտնել էր, որ նոր հեռահար թևավոր հրթիռ է արձակել, որը նկարագրվում էր որպես «մեծ նշանակության ռազմավարական զենք»:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



