Վայոց Ձորում 51-ամյա վարորդը Iveco-ով կողաշրջվել է, կա վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Iveco մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 157.5-րդ կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Նորիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ տեսանյութում։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



