Վայոց Ձորում 51-ամյա վարորդը Iveco-ով կողաշրջվել է, կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Iveco մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 157.5-րդ կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Նորիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ տեսանյութում։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



