Բրիտանական միապետական ընտանիքն ու թագուհին աջակցում են Black Lives Matter շարժմանը
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և թագավորական ընտանիքը Black Lives Matter շարժման կողմնակիցներ են: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին հայտնի է դարձել միապետական ընտանիքի ներկայացուցիչներից մեկի՝ Լոնդոնի առաջին սևամորթ լորդ-լեյտենանտ Քեն Օլիսայի խոսքից:
Օլիսան հայտնել է, որ թագավորական ընտանիքի անդամների հետ քննարկել է ռասայական հարցերը, հատկապես աֆրոամերիկացի Ջորդ Ֆլոյդի սպանությունից հետո:
«Սա խոսակցությունների թեժ թեմա է: Հարցն այն է, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի ստիպենք հանրությանը վերացնել այս խոչընդոտները»,- ասել է վերջինս:
Թագուհու ներկայացուցչի խոսքով՝ միապետը փորձում է միավորել բրիտանական հանրությանն ընդհանուր արժեքներով և արմատախիլ անել ռասայական նախապաշարմունքները:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



