Բրիտանական միապետական ընտանիքն ու թագուհին աջակցում են Black Lives Matter շարժմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և թագավորական ընտանիքը Black Lives Matter շարժման կողմնակիցներ են: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին հայտնի է դարձել միապետական ընտանիքի ներկայացուցիչներից մեկի՝ Լոնդոնի առաջին սևամորթ լորդ-լեյտենանտ Քեն Օլիսայի խոսքից:
Օլիսան հայտնել է, որ թագավորական ընտանիքի անդամների հետ քննարկել է ռասայական հարցերը, հատկապես աֆրոամերիկացի Ջորդ Ֆլոյդի սպանությունից հետո:
«Սա խոսակցությունների թեժ թեմա է: Հարցն այն է, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի ստիպենք հանրությանը վերացնել այս խոչընդոտները»,- ասել է վերջինս:
Թագուհու ներկայացուցչի խոսքով՝ միապետը փորձում է միավորել բրիտանական հանրությանն ընդհանուր արժեքներով և արմատախիլ անել ռասայական նախապաշարմունքները:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



