ԲՀԿ-ն հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ որոշում է կայացրել
ПОЛИТИКА«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասով արդեն իր որոշումը կայացրել է: Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը։
«Հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին 9 համայնքներից և որևէ մեկում ԲՀԿ-ն իր մասնակցությունը չի ունենալու, որևէ տեղ թեկնածու չի առաջադրելու»,- ասաց Շաքե Իսայանը:
ԲՀԿ փոխնախագահը միևնույն ժամանակ ընդգծեց, որ այս որոշումը տարածվում է միայն հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վրա:
«Իսկ հաջորդ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ մենք, բնականաբար, կունենանք նոր որոշումներ և այդ մասին կիրազեկենք արդեն հաջորդ փուլերում», -հավելեց ԲՀԿ փոխնախագահը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



