ԲՀԿ-ն հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ որոշում է կայացրել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասով արդեն իր որոշումը կայացրել է: Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը։
«Հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին 9 համայնքներից և որևէ մեկում ԲՀԿ-ն իր մասնակցությունը չի ունենալու, որևէ տեղ թեկնածու չի առաջադրելու»,- ասաց Շաքե Իսայանը:
ԲՀԿ փոխնախագահը միևնույն ժամանակ ընդգծեց, որ այս որոշումը տարածվում է միայն հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վրա:
«Իսկ հաջորդ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ մենք, բնականաբար, կունենանք նոր որոշումներ և այդ մասին կիրազեկենք արդեն հաջորդ փուլերում», -հավելեց ԲՀԿ փոխնախագահը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



