Զինագործարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ
МЕЖДУНАРОДНОЕՈւժեղ պայթյուն է տեղի ունեցել Mesko զինագործարանում, որը գտնվում է կենտրոնական Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննայա քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Polsat հեռուստաալիքը:
«Mesko զինագործարանում ճայթել են պայթուցիկ նյութերը: Պայթյունից զոհվել է 41-ամյա մի կին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
RMF FM ռադիոկայանի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գործարանի աշխատակցուհին փաթեթավորում էր պայթուցիկ նյութերը:
Mesko-ն զինամթերքի և հրթիռների արտադրող է, ինչպես նաև համալրող մասեր է արտադրում աշխարհի խոշորագույն զինագործական ընկերությունների համար:
Սկարժիսկո-Կամեննայա քաղաքի գործարանում արտադրվում են այդ թվում՝ Grom և Piorun դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



