Զինագործարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ
INTERNATIONAL NEWSՈւժեղ պայթյուն է տեղի ունեցել Mesko զինագործարանում, որը գտնվում է կենտրոնական Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննայա քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Polsat հեռուստաալիքը:
«Mesko զինագործարանում ճայթել են պայթուցիկ նյութերը: Պայթյունից զոհվել է 41-ամյա մի կին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
RMF FM ռադիոկայանի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գործարանի աշխատակցուհին փաթեթավորում էր պայթուցիկ նյութերը:
Mesko-ն զինամթերքի և հրթիռների արտադրող է, ինչպես նաև համալրող մասեր է արտադրում աշխարհի խոշորագույն զինագործական ընկերությունների համար:
Սկարժիսկո-Կամեննայա քաղաքի գործարանում արտադրվում են այդ թվում՝ Grom և Piorun դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



