Ֆրանսիայում գտել են Շերլոք Հոլմսի մասին 1916 թվականին նկարահանված առաջին ֆիլմը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում գտել են հայտնի հետախույզ Շերլոք Հոլմսի արկածների առաջին էկրանավորումը: Ժապավենը թողարկվել է 1916 թվականին, դրամատուրգ Ուիլյամ Ջիլեթի կողմից, իսկ Ֆրանսիայում դրա՝ չորս մասից բաղկացած տարբերակը ցուցադրել են 1919 թվականին:
Պիեսը գրվել է պրեմիերայից 20 տարի առաջ՝ 1899 թվականին, Արթուր Կոնան Դոյլի հետ համատեղ: Էկրանավորման մեջ գլխավոր դերում հանդես է եկել հենց Ջիլեթը: Սա միակ կինոտարբերակն է, որը նկարահանվել է դեռեւս Բեյքեր սթրիթից հայտնի հետախույզի մասին վեպերը գրվելիս:
Քննադատների խոսքով, Ջիլեթի ստեղծած կերպարն օրինակելի է դարձել եւ մեծ ազդեցություն ունեցել հետագա էկրանավորումների վրա: Հայտնաբերված ֆիլմը Blu-ray/DVD ֆորմատով արդեն հասանելի է:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



