Ֆրանսիայում գտել են Շերլոք Հոլմսի մասին 1916 թվականին նկարահանված առաջին ֆիլմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում գտել են հայտնի հետախույզ Շերլոք Հոլմսի արկածների առաջին էկրանավորումը: Ժապավենը թողարկվել է 1916 թվականին, դրամատուրգ Ուիլյամ Ջիլեթի կողմից, իսկ Ֆրանսիայում դրա՝ չորս մասից բաղկացած տարբերակը ցուցադրել են 1919 թվականին:
Պիեսը գրվել է պրեմիերայից 20 տարի առաջ՝ 1899 թվականին, Արթուր Կոնան Դոյլի հետ համատեղ: Էկրանավորման մեջ գլխավոր դերում հանդես է եկել հենց Ջիլեթը: Սա միակ կինոտարբերակն է, որը նկարահանվել է դեռեւս Բեյքեր սթրիթից հայտնի հետախույզի մասին վեպերը գրվելիս:
Քննադատների խոսքով, Ջիլեթի ստեղծած կերպարն օրինակելի է դարձել եւ մեծ ազդեցություն ունեցել հետագա էկրանավորումների վրա: Հայտնաբերված ֆիլմը Blu-ray/DVD ֆորմատով արդեն հասանելի է:



