«Մի հատ ուժեղ գմփոց եկավ ու սկսվեց պաժառը». Կութի բնակիչ
ОБЩЕСТВОԱդրբեջանցիներն այսօր ժամը 12:30-ի սահմաննրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ հերթական սադրանքին են դիմել:
«Ժամը 12:30-ի սահմաններում մի հատ ուժեղ գմփոց եկավ ու սկսվեց էս պաժառը: Քամին ուղիղ գյուղի վրա է բերում ծուխը: Կրակը վառել են Կութի ամենաբարձր դիրքում, հիմա այնտեղից խոտը կամաց-կամաց վառվելով իջնում է դեպի գյուղ: Ադրբեջանցիները մեր ամբողջ խոտհարքները վառում են, այդտեղ նաև մեր անասունների արոտավայրերն են…»:
Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիմում է գրել և 3 օրով գյուղից բացակայում է, տեղյակ չէ, թե այս պահին ինչ իրավիճակ է Կութում, և, որ առավոտյան գյուղապետարանի աշխատակցի հետ կարող ենք կապ հաստատել, իսկ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Աղբյուրը՝ 168.am
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



