«Մի հատ ուժեղ գմփոց եկավ ու սկսվեց պաժառը». Կութի բնակիչ
SOCIETYԱդրբեջանցիներն այսօր ժամը 12:30-ի սահմաննրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ հերթական սադրանքին են դիմել:
«Ժամը 12:30-ի սահմաններում մի հատ ուժեղ գմփոց եկավ ու սկսվեց էս պաժառը: Քամին ուղիղ գյուղի վրա է բերում ծուխը: Կրակը վառել են Կութի ամենաբարձր դիրքում, հիմա այնտեղից խոտը կամաց-կամաց վառվելով իջնում է դեպի գյուղ: Ադրբեջանցիները մեր ամբողջ խոտհարքները վառում են, այդտեղ նաև մեր անասունների արոտավայրերն են…»:
Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիմում է գրել և 3 օրով գյուղից բացակայում է, տեղյակ չէ, թե այս պահին ինչ իրավիճակ է Կութում, և, որ առավոտյան գյուղապետարանի աշխատակցի հետ կարող ենք կապ հաստատել, իսկ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Աղբյուրը՝ 168.am
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



