Արդեն քանի օր է՝ մեկ ջուրն են կտրում, մեկ՝ լույսը, մեկ՝ հեռախոսակապն է աշխատում խաթարումներով. Սենոր Հասրաթյան
БЛОГՀերթական հոսանքազրկումից հետո նորից լույս ունեցանք. արդեն քանի օր է, մեկ ջուրն են կտրում, մեկ՝ լույսը, մեկ՝ հեռախոսակապն է աշխատում խաթարումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Մենք էլ ընտանիքով նստած, ծով համբերությամբ նայում ենք մեկ-մեկու և, ասես, ակնկալում արդեն սովորական դարձած հարցի պատասխանը՝ «սա դրսի՞ց է, թե ներսից»:
Եվ այդպես, օրերով ու պարբերաբար, գրեթե, նույն ժամին:
Նստած դեմ-դիմաց, նայում ենք իրար և, ասես, մտածում նույն բանը՝ դրսից լինի, թե ներսից, միևնույն է՝ ապրել ենք, ապրում ենք, ապրելու ենք հենց այստեղ՝ մեր տանը, մեր հողի վրա:
Կարևոր չէ, որ մի քանի րոպե առաջ լույս չունեինք, կարևոր է, որ համբերանքով սպասված լույսը կա»,- գրել է Հասրաթյանը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



