Արդեն քանի օր է՝ մեկ ջուրն են կտրում, մեկ՝ լույսը, մեկ՝ հեռախոսակապն է աշխատում խաթարումներով. Սենոր Հասրաթյան
BLOGՀերթական հոսանքազրկումից հետո նորից լույս ունեցանք. արդեն քանի օր է, մեկ ջուրն են կտրում, մեկ՝ լույսը, մեկ՝ հեռախոսակապն է աշխատում խաթարումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Մենք էլ ընտանիքով նստած, ծով համբերությամբ նայում ենք մեկ-մեկու և, ասես, ակնկալում արդեն սովորական դարձած հարցի պատասխանը՝ «սա դրսի՞ց է, թե ներսից»:
Եվ այդպես, օրերով ու պարբերաբար, գրեթե, նույն ժամին:
Նստած դեմ-դիմաց, նայում ենք իրար և, ասես, մտածում նույն բանը՝ դրսից լինի, թե ներսից, միևնույն է՝ ապրել ենք, ապրում ենք, ապրելու ենք հենց այստեղ՝ մեր տանը, մեր հողի վրա:
Կարևոր չէ, որ մի քանի րոպե առաջ լույս չունեինք, կարևոր է, որ համբերանքով սպասված լույսը կա»,- գրել է Հասրաթյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



