Թուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին, որի հետեւանքով զոհվել են տասնյակից ավելի աշխատակիցներ ու խաղաղ բնակիչներ, հայտնել է Fırat News Agency-ն:
Հաղորդվում է, որ երեքշաբթի թուրքական կործանիչները հարված են հասցրել եզդիական Շենգալ (Սինջար) քաղաքի մերձակայքում գտնվող Սիկենիե գյուղի հիվանդանոցի վրա:
Հարձակման հետեւանքով կան զոհեր, սակայն ավելի մանրամասն տեղեկություններ դեռեւս հայտնի չեն:
Թուրքական ինքնաթիռների թիրախ են դարձել նաեւ մարդիկ, ովքեր հիվանդանոց են գնացել` ներսում գտնվողներին տարհանելու համար:
Երկուշաբթի թուրքական ավիացիան Սինջարի կենտրոնում մեքենայի է հարվածել, որի հետեւանքով սպանվել է «Սինջարի դիմադրության ջոկատների» հրամանատարը, երեք մարդ վիրավորվել է:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



