Թուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին
INTERNATIONAL NEWSԹուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին, որի հետեւանքով զոհվել են տասնյակից ավելի աշխատակիցներ ու խաղաղ բնակիչներ, հայտնել է Fırat News Agency-ն:
Հաղորդվում է, որ երեքշաբթի թուրքական կործանիչները հարված են հասցրել եզդիական Շենգալ (Սինջար) քաղաքի մերձակայքում գտնվող Սիկենիե գյուղի հիվանդանոցի վրա:
Հարձակման հետեւանքով կան զոհեր, սակայն ավելի մանրամասն տեղեկություններ դեռեւս հայտնի չեն:
Թուրքական ինքնաթիռների թիրախ են դարձել նաեւ մարդիկ, ովքեր հիվանդանոց են գնացել` ներսում գտնվողներին տարհանելու համար:
Երկուշաբթի թուրքական ավիացիան Սինջարի կենտրոնում մեքենայի է հարվածել, որի հետեւանքով սպանվել է «Սինջարի դիմադրության ջոկատների» հրամանատարը, երեք մարդ վիրավորվել է:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



