Կարկուտն էական վնասներ է հասցրել Ծովակ և Լուսակունք համայնքներում
ОБЩЕСТВОՕգոստոսի 14-ին տեղացած կարկուտն էական վնասներ է հասցրել նաև Գեղարքունիքի մարզի Ծովակ և Լուսակունք համայնքների տնտեսություններին։
Ծովակի և Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ նախնական ուսումնասիրությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների համաձայն, վնասվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր, պտղատու այգիներ։
Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի ցանքերը, մնացած մասը՝ հացահատիկի դեռևս չհնձված արտերը։ Լուսակունքում վնասվել է 80 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար հացահատիկի ցանք, 5 հեկտար պտղատու այգու բերք։
Վնասների գումարային չափերը ճշտվում են համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



