Կարկուտն էական վնասներ է հասցրել Ծովակ և Լուսակունք համայնքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 14-ին տեղացած կարկուտն էական վնասներ է հասցրել նաև Գեղարքունիքի մարզի Ծովակ և Լուսակունք համայնքների տնտեսություններին։
Ծովակի և Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ նախնական ուսումնասիրությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների համաձայն, վնասվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր, պտղատու այգիներ։
Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի ցանքերը, մնացած մասը՝ հացահատիկի դեռևս չհնձված արտերը։ Լուսակունքում վնասվել է 80 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար հացահատիկի ցանք, 5 հեկտար պտղատու այգու բերք։
Վնասների գումարային չափերը ճշտվում են համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



