Եգիպտոսում ուսանողը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ նախագահի ծաղրանկարի համար
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսում Ամր Նոեն անունով ուսանողը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ Facebook-ում երկրի նախագահ Աբդել Ֆթահ աս-Սիսիի ծաղրանկարը հրապարակելու համար։ Եգիպտոսի նախագահն այդ նկարում պատկերված է Միկի Մաուսի ականջներով, գրում էDaiy Mail-ը։
Նոենը մեղադրվում է նաեւ «պետական գործիչներին վիրավորելու» եւ «գործող իշխանությունների դեմ ուղղված մտքեր» ունենալու մեջ։ Դատավճիռը կայացրել է ռազմական դաշտային դատարանը, քանի որ ուսանողն այդ պահին զինվորական ծառայության մեջ է եղել եւ ծառայության ավարտին 5 օր էր մնացել, հաղորդում է Lenta-ն։
Դատարանը որոշել է, որ նման հրապարակումներն «անհամատեղելի են Եգիպտոսի բանակի զինծառայողի կարգավիճակի հետ»։
Նոենը տեղափոխել է Borg El Arab բանտ, որտեղ պահվում է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



