Եգիպտոսում ուսանողը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ նախագահի ծաղրանկարի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսում Ամր Նոեն անունով ուսանողը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ Facebook-ում երկրի նախագահ Աբդել Ֆթահ աս-Սիսիի ծաղրանկարը հրապարակելու համար։ Եգիպտոսի նախագահն այդ նկարում պատկերված է Միկի Մաուսի ականջներով, գրում էDaiy Mail-ը։
Նոենը մեղադրվում է նաեւ «պետական գործիչներին վիրավորելու» եւ «գործող իշխանությունների դեմ ուղղված մտքեր» ունենալու մեջ։ Դատավճիռը կայացրել է ռազմական դաշտային դատարանը, քանի որ ուսանողն այդ պահին զինվորական ծառայության մեջ է եղել եւ ծառայության ավարտին 5 օր էր մնացել, հաղորդում է Lenta-ն։
Դատարանը որոշել է, որ նման հրապարակումներն «անհամատեղելի են Եգիպտոսի բանակի զինծառայողի կարգավիճակի հետ»։
Նոենը տեղափոխել է Borg El Arab բանտ, որտեղ պահվում է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



