Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով
МЕЖДУНАРОДНОЕՄինսկում Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով, որը հաստատվել է «Իմ Ադրբեջան» միջազգային ամսագրի կողմից՝ ադրբեջանցիների նկատմամբ եղբայրական և բարեկամական վերաբերմունքի, Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առանձնապես մեծ ծառայությունների համար:
Ինչպես նշում է haqqin.az-ը, շքանշանը Լուկաշենկոյին շնորհել է ամսագրի գլխավոր խմբագիրը:
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել՝ բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների և համագործակցության ամրապնդման ուղղությամբ ադրբեջանական կողմի կատարած աշխատանքը: Բելառուսի նախագահն ընդգծել է այն փաստը, որ պետությունների միջև բարեկամական հարաբերությունները զարգանում են ամեն օր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



