Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄինսկում Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով, որը հաստատվել է «Իմ Ադրբեջան» միջազգային ամսագրի կողմից՝ ադրբեջանցիների նկատմամբ եղբայրական և բարեկամական վերաբերմունքի, Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առանձնապես մեծ ծառայությունների համար:
Ինչպես նշում է haqqin.az-ը, շքանշանը Լուկաշենկոյին շնորհել է ամսագրի գլխավոր խմբագիրը:
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել՝ բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների և համագործակցության ամրապնդման ուղղությամբ ադրբեջանական կողմի կատարած աշխատանքը: Բելառուսի նախագահն ընդգծել է այն փաստը, որ պետությունների միջև բարեկամական հարաբերությունները զարգանում են ամեն օր:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



